Հնդկական Indian Oil Corporation պետական ընկերությունը Ռուսաստանից գնել է 3 մլն բարել նավթ
Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանը Indian Oil Corporation-ը 3 մլն բարել ռուսական Urals նավթ է գնել։ Այս մասին հայտնում է Deccan Herald-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Ուրալսի նավթը գնվել է «զեղչով»։
The Deccan Herald-ը հավելել է, որ սա Indian Oil Corporation-ի կողմից Urals նավթի երկրորդ գնումն է։
Մարտի 21-ին Bloomberg-ը հայտնել է, որ հնդկական նավթավերամշակողները շահագրգռված են ռուսական Urals նավթ գնելով՝ չնայած քննադատություններին։
Մինչ այս Business Standard-ը հայտնել էր, որ Հնդկաստանը հետաքրքրված է մոտ 15 մլն բարել ռուսական նավթի ներկրմամբ։ Հրատարակության տվյալներով՝ գործարքը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի ռուբլով կամ ռուփիով։