«Միլան»-ը նոր պայմանագիր է առաջարկել Զլատան Իբրահիմովիչին
«Միլան»-ը Զլատան Իբրահիմովիչին նոր պայմանագիր կառաջարկի 2,5 միլիոն եվրոյով։
Ակումբը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը հարձակվողի հետ, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է դառնալ ազատ գործակալ։
Ապրիլի վերջին ռոսոներիները ծրագրում են բանակցել 40-ամյա շվեդի հետ և առաջարկել նրան նոր մեկ տարվա պայմանագիր՝ 2,5 միլիոն եվրո աշխատավարձով գումարած բոնուսներ, հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան։
Ներկայումս Իբրահիմովիչը մեկ մրցաշրջանում վաստակում է 7 մլն:
«Ա Սերիա»-ի մրցաշրջանի 18 հանդիպումներում հարձակվողը դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։