Լավրովը Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են «պահպանել երկխոսությունը՝ ներառյալ՝ հաշվի առնելով Շվեյցարիայի կողմից մատնանշված պատրաստակամությունը՝ իրագործելի ներդրում ունենալ իրատեսական արդյունքի հասնելու գործում»։