Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը։
Հանդիպմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի 30 դաշնակից երկրների ղեկավարներ։
Հանդիպման օրակարգի գլխավոր թեման Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետեւանքներն են։ Գագաթնաժողովում գնահատվելու է ՆԱՏՕ-ի երկարաժամկետ դիրքորոշումը Արևելյան Եվրոպայում։