Արսեն Թորոսյանը կոչ է արել քվեարկել Գարիկ Սարգսյանի օգտին (լուսանկար)
Վեդի համայնքի մշակույթի տանը գործընկերներիս հետ հանդիպում ենք ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, նախընտրական շտաբերի պատասխանատուների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Վեդու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքը և պատասխանել հետաքրքրող հարցերին»,- գրել է Թորոսյանը՝ կոչ անելով Վեդի համայնքի ընտրություններում քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:
«Մեր ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը»,- գրառումը եզրափակել է նա։
