Ռուսական ռազմանավերը կրակել են Օդեսայի ուղղությամբ
Այսօր՝ մարտի 24-ի առավոտյան, ռուսական նավերը գնդակոծել են Օդեսան։ Այս մասին հայտարարել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը, փոխանցում է УНИАН-ը։
Նրա խոսքով՝ առավոտյան ռուսական նավերը մի քանի կրակոց են արձակել Օդեսայի ուղղությամբ։ Քաղաքում օդային հարձակման ահազանգ է հայտարարվել։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չէ։