Աշխարհը պետք է դադարեցնի պատերազմը․ Զելենսկի
Մարտի 24-ին Բրյուսելում տեղի կունենա երեք կարևոր գագաթնաժողով, որոնք կարևոր են մեզանից յուրաքանչյուրի անվտանգության համար։ Մենք նրանցից լուրջ քայլեր ենք ակնկալում: Իր հերթական տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին գրում է «Грузия Online»։
Ուկրաինայի նախագահը կոչ է արել Արևմուտքին ցույց տալ իր դիրքորոշումն ուկրաինական պատերազմի վերաբերյալ, քանի որ, Զելենսկու խոսքով, «ուկրաինական հողերը միայն սկիզբն են»։
«Մենք պետք է կանգնեցնենք Ռուսաստանին, աշխարհը պետք է դադարեցնի պատերազմը. ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր խոսում են ի պաշտպանություն Ուկրաինայի, ի պաշտպանություն ազատության, բայց պատերազմը շարունակվում է»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին նաև կոչ է արել խաղաղ բնակիչներին ուկրաինական խորհրդանիշներով դուրս գալ փողոց՝ բողոքելու պատերազմի դեմ։ Ուկրաինայի նախագահը դիմել է նաև Ռուսաստանի քաղաքացիներին և նշել, որ Ռուսաստանը մեկուսացնում է իր քաղաքացիներին ողջ աշխարհից։