ՇՏԱՊ. Թուրքիան «հայկական ճակատ» է պատրաստում Ռուսաստանի համար. WarGonzo
Հայաստանից ու Արցախից այժմ մտահոգիչ լուրեր են ստացվում: Այս մասին գրում է WarGonzo տելեգրամյան ալիքը
«Wargonzo նախագծի աղբյուրները հայտնում են, որ Արցախի ՊԲ-ում հայտարարվել է համար մեկ տագնապ և կամավորներն արդեն սկսել են զանգվածաբար ժամանել Խրամորթ գյուղ։
Մինչ Ռուսաստանի ուշադրությունն ու հիմնական ուժերն ուղղված են Ուկրաինայում ռազմական գործողության վրա, նրա հարավային սահմաններին՝ Անդրկովկասում, Ադրբեջանը, թուրքական լավագույն ավանդույթներով, պատրաստվում է թիկունքից հարված հասցնել։
Ադրբեջանցիները զինտեխնիկա են տեղափոխել սահմանազատման գծի մոտ գտնվող բնակավայրեր և սիստեմատիկ գնդակոծում են հայկական կողմի գյուղերը։ Գնդակոծված բնակավայրերում ռուս խաղաղապահներն իրականացրել են բնակչության մասնակի տարհանում և լրացուցիչ դիրքեր տեղակայել։
Բանակցություններից հետո կողմերը պայմանավորվել են հետ քաշվել, սակայն հենց որ ռուս խաղաղապահները կատարել են պայմանավորվածությունները, ադրբեջանական զինուժն առաջ է եկել և գրավել Ասկերանի շրջանում ռազմավարական բարձունքը։
Սադրանքին հաջորդում է սադրանքը. օգտվելով այն հանգամանքից, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքով գազատար է անցնում, ադրբեջանցիները պարբերաբար անջատում են գազը։ Հայկական գյուղերում մարդիկ տաքանում են վառելափայտով, իսկ քաղաքներում վատնում են էլեկտրաէներգիան՝ առաջացնելով գերբեռնվածություն և հոսանքազրկում։
Միաժամանակ ադրբեջանական մամուլում սկսվել և արդեն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբին վարկաբեկելու արշավ՝ ի դեմս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի։
Ըստ wargonzo-ի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքու են թռչում բեռնատար ինքնաթիռներ՝ զենքով։ Ադրբեջանական բանակը պատրաստվում է Նախիջեւանի կողմից մուտք գործել Սյունիքի և Արարատի շրջաններ։
Ներկայիս էսկալացիայի պատճառով հայկական զինված ուժերը բերվել են բարձր պատրաստականության»,- գրում է տելեգրամյան ալիքը: