Էս ամենում երրորդ երկրին՝ Ռուսաստանին մեղադրելը նորից լատենտ նիկոլականություն է. Նարեկ Սամսոնյան
Արցախի, ինչպես նաև Հայաստանի անվտանգությունը վաղուց Հայաստանի Հանրապետությունը չի ապահովում, քանի որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող հիմնական սուբյեկտները՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանում իշխանություն նշանակողներն են: Սրանք ուղղակի փաստեր են, որոնք չտեսնելը, մեղմ ասած, ազնիվ քյարփինջություն ա, եթե չասենք տիգրան խզմալյանություն կամ լատենտ նիկոլականություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Էս ամենում երրորդ երկրին՝ Ռուսաստանին մեղադրելը նորից լատենտ նիկոլականություն ա՝ գիտակցված, թե չգիտակցված: Ռուսները էս ամեն ինչում մեղավոր են էնքանով ինչքանով, որ մեղավոր չի օրվա թուրք-ադրբեջանական իշխանությունը ու էս թեզը իշխանությունների կողմից ուղղորդվող, տարածվող ու useful idiot տերմինին համարժեք սպառողներ ունեցող թեզ է:
Գլոբալ առումով էս ամենի մեղավորները մենք ենք այն պատճառով, որ էս թուրքերի բարեկամները դեռ ստեղ իշխանության են: Մնացածը արա պապյանների, դանիել իոաննիսյանների ու սասնա տեռորիստների սիրած ժանրից ա...»: