ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար. Պուտինը կարող է միջուկային զենք օգտագործել
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել կիրառել մարտավարական միջուկային զենք և հարվածել Լեհաստանի տարածքին»։
Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ուեսլի Քլարկը։
«Եթե Պուտինն իսկապես ցանկանում է զսպել ՆԱՏՕ-ն, եթե նա հավատում է, որ կարող է ոչնչացնել ՆԱՏՕ-ն, ապա կարող է օգտագործել մարտավարական միջուկային զենք: Որտեղ է նա օգտագործելու այն: Միգուցե ոչ Ուկրաինայում, այլ ինչ-որ տեղ Լեհաստանի մարդաշատ վայրում»,- ասել է Քլարկը։