Վերջ տվե՛ք զուտ քաղաքական հաշվարկներով հանրային ծառայողներին ազատման դիմումներ գրելու պարտադրանքին, չհամոզվեցի՞ք, որ փայտը երկու ծայր ունի. Դանիելյան
Կրթական համակարգի բարելավման անգամ ամենաիդեալական ծրագրերը որևէ արդյունք չեն տա, քանի դեռ կադրային քաղաքականությունը կառուցվում ու «բարգավաճում է» առավելապես ցածր կրթական ցենզ ունեցող յուրայիններին ու ազգականներին պետական ապարատ խցկելու սկզբունքով: Խնդրին է անդրադարձել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
«Էլի նախապատվությունը տվեք այդ հատվածին, բայց գոնե ընտրեք եղածի մեջ արժանիներին: Օրինակ՝ ձեզ բավարարո՞ւմ է խորհրդարանի կազմը, երբ ընդդիմադիրների ինտելեկտուալ որակները, չնչին բացառությամբ, հնարավոր չէ համեմատել իշխանական թևի ակնհայտ անբավարար ցենզի հետ: Այդ հրապարակային կառույցում փորձեիք գոնե իմիտացիա ապահովել:
Հ.Գ. Վերջ տվե՛ք զուտ քաղաքական հաշվարկներով հանրային ծառայողներին ազատման դիմումներ գրելու պարտադրանքին, չհամոզվեցի՞ք, որ փայտը երկու ծայր ունի …»,-գրել է նա։