«Խաղաղության դարաշրջանը» չի վերաբերում հայ ազգին, դա վերաբերում է Հայաստանի տարածքին. Էլբակյան
«Խաղաղության դարաշրջանը» չի վերաբերում հայ ազգին, դա վերաբերում է Հայաստանի տարածքին։ Երբ Հայաստանի տարածքից արտաքսվի կամ ոչնչացվի վերջին հայը, իսկ տարածքն անցնի Թուրքիային ու Ադրբեջանին, այստեղ իրոք կհաստատվի տևական խաղաղության դարաշրջան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
«Հենց այս ցեղասպանական քաղաքականությունն է սպասարկում ՀՀ դե-ֆակտո կոլաբորացիոնիստական թուրքական վարչակարգը, ինչի կոնկրետ դրսևորումն այսօր տեսնում ենք Փառուխում, վաղը կտեսնենք Փարաքարում ու Երևանում»,-գրել է Էլբակյանը։