Չեռնիգովում այրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության արխիվը
Չեռնիգովում այրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության արխիվը: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այս մասին ուրբաթ օրը հայտնել է պետական արխիվային ծառայության ղեկավար Անատոլի Խրոմովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման հատուկ գործողության մեկնարկի օրը, տեղական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են աշխատակիցները Կիևի կենտրոնում այրում փաստաթղթերը։