Կիևում գործ է հարուցվել երգչուհի Չիչերինայի դեմ
Ուկրաինայի դատախազությունը գործ է հարուցել ռուս երգչուհի Յուլյա Չիչերինայի դեմ: Այս մասին տեղեկանում ենք РИА «Новости» գործակալությունից։
Չիչերինան մեղադրվում է երկրի տարածքային ամբողջականության դեմ փորձի և պետական դրոշը պղծելու մեջ։
«Հաղորդվել է, որ ռուս երգչին կասկածում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ ոտնձգություն կատարելու և պետական խորհրդանիշը պղծելու մեջ։ Ըստ հետաքննության՝ արտիստը ժամանել է Զապորոժիեի մարզ՝ ռուս զինվորականներին աջակցելու համար»,- պարզաբանել է Գլխավոր դատախազությունը՝ հավելելով, որ նա Էներգոդարի քաղաքապետարանի շենքի տանիքից հանել է Ուկրաինայի դրոշը։
Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան սոցցանցերում պարզաբանել է, որ գործը չի հարուցվել երգերի համար։
Յուլիա Չիչերինան հայտնվել է նաև Ուկրաինայի մշակույթի նախարարության «սև ցուցակում», որն առաջին անգամ հրապարակվել է 2015 թվականին, կա 209 մարդ։ Դրանում ընդգրկված են նաև Վալերիան, Սերգեյ Պենկինը, Ալեքսանդր Ռոզենբաումը և այլք։