Ժիրինովսկու մահվան մասին լուրերը սադրանք են․ Նիլով
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավարի տեղակալ Յարոսլավ Նիլովը կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան լուրը կեղծ և սադրանք է անվանել։
«Վլադիմիր Վոլֆովիչը ողջ է, բուժում է ստանում։ Բոլոր գրառումները կեղծ են։ Ըստ երևույթին, նրանք դա միտումնավոր են արել Միշուստինի հետ հանդիպումից առաջ»,- Gazeta.ru-ին ասել է Նիլովը:
Մարտի 25-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումայում կառավարության տարեկան զեկույցի նախօրեին պետք է հանդիպի Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետ։