Խաղաղության օրակարգը բխում է հայ ժողովրդի շահերից և որևէ պարագայում չշեղվելն է այդ օրակարգից. Աղաջանյան
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, Ադրբեջանի հետևողականորեն իրականացվող հերթական դրսևորումն է՝ արցախահայությանը զրկել իրենց հայրենիքում ապրելու իրավունքից, ԼՂՀ հայության էթնիկ զտում իրականացնել: Այս մասին ասուլիսում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը որևէ կերպ չի կիսում հայկական կողմի խաղաղության օրակարգը, թեև հրապարակային տիրույթում Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ներկայանում է որպես խաղաղության հաստատման ջատագով։
Աղաջանյանը ևս կողմ է խաղաղությանը։
«Խաղաղության օրակարգն այն օրակարգն է, որը, մեր խորին համոզմամբ, բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից, ինչը հաստատվել է վերջին ընտրությունների արդյունքում մեր քաղաքացիների մեծամասնության կողմից։
Մեր կարևորագույն առաքելությունն այս պահին որևէ պարագայում չշեղվելն է այդ օրակարգից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, գնահատում ենք որպես սադրանք ու գործողություններ՝ միտված ամեն կերպ հեղինակազրկելու, արժեզրկելու խաղաղության օրակարգը»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։