Քարագլուխը ստրատեգիական նշանակության բարձունք է, պետք չէ տալ հակառակորդին. Սամվել Բաբայան
Ընդհանրապես Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը Ստեփանակերտ հասնելը հեշտացնում է։ Քարագլուխն ահագին բարձունք է, որը ստրատեգիական նշանակության է, պետք չէ տալ հակառակորդին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Ազատական» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանը։
«Բարձունքը կորցնելու դեպքում հայկական կողմը պետք է պահանջի ռուսական կողմից՝ վերադարձնել բարձունքը, որովհետև իրենց իսկ առաջարկով դիրքերն այնտեղից հանել են։ Պետք է պաշտպանության վերաբերող բոլոր խնդիրները ռուսական կողմի հետ քննարկել, իրենք էլ՝ ադրբեջանցիների, որ որտեղ ներխուժել են, պնդեն՝ դուրս գան»,- նշեց Բաբայանը։