Ռուսաստանը չի մեկուսանա․ Լավրով
Մենք չենք խոսում Ռուսաստանին մեկուսացնելու մասին, Ռուսաստանը չի մեկուսանա, այլ կշարունակի աշխատել իր դաշնակիցների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք չենք խոսում Ռուսաստանի որևէ մեկուսացման մասին, այդպիսի նպատակ է դրվել Արևմուտքի կողմից: Ասեմ ավելին, մենք չենք պատրաստվում մեկուսանալ, մենք ունենք բազմաթիվ ընկերներ, դաշնակիցներ, գործընկերներ աշխարհում, հսկայական թվով ասոցիացիաներ, որոնցում Ռուսաստանը աշխատում է բոլոր մայրցամաքների երկրների հետ, և մենք կշարունակենք դա անել,-ասել է Լավրովը։