Պուտինը խոսել է ռուսական մշակույթի ու արևմուտքի խտրականության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշակույթի և արվեստի բնագավառում մրցանակների դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ խոսել է արևմուտքի կողմից այսպես կոչված «չընդունվող մշակույթի մասին»։
Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի նկատմամբ խտրականությունը զարգանում է Արեւմուտքում, մասնավորապես, այնտեղ արգելված են ռուս գրողներն ու գրքերը,- ասել է Պուտինը։ Նա իր վրդովմունքն է արտահայտել Հոլիվուդի և Ճապոնիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի խեղաթյուրման վերաբերյալ:
Ռուսաստանում դա անհնար է, մեր երկրում էթնիկ անհանդուրժողականության տեղ չկա, վստահ է Պուտինը։ Նա հույս հայտնեց, որ մշակույթի միջոցով Ռուսաստանի մասին ճշմարտությունն իր ճանապարհը կգտնի աշխարհում։