Հայտնի է՝ երբ կհրապարակվի Առուշ Առուշանյանի գործով դատարանի որոշումը
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 28-ին՝ ժամը 14:00-ին, այս մասին «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռ կայացնելու։