ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժի կապակցությամբ, դա համարում անպատասխանատու և սադրիչ․ Պետդեպ
Ամերիկայի Միացյալ Նահանգները խոր անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժի կապակցությամբ, այս և էսկալացիոն այլ միջոցները համարում անպատասխանատու և սադրիչ։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ադրբեջանական զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղաշարժը և էսկալացիայի այլ միջոցները անպատասխանատու են և անհարկի սադրանք են ստեղծում»,- ասաց նա։