ԵՄ ներկայացուցիչը կմեկնի Իրան՝ քննարկելու միջուկային գործարքը
ԵՄ արտաքին ծառայության քաղաքական տնօրեն, գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան կայցելի Թեհրան՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը: Այս մասին նա հայտնել է ուրբաթ օրը Twitter-ի իր էջում։
«Ես վաղը մեկնում եմ Իրան՝ հանդիպելու միջուկային համաձայնագրի բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Ալի Բաղերի Կանիի հետ։ Մենք աշխատում ենք համաձայնագրի շուրջ Վիեննայի բանակցություններում վերջին բացերը լրացնելու ուղղությամբ։ Մենք պետք է ավարտենք այս բանակցությունները։ Շատ բան վտանգված է»,- գրել է Մորան: