Միջազգային մեխանիզմները կարող են երաշխավորել Կիևի հետ համաձայնագիրը․ Մեդվեդև
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխիքները կարող են կապված լինել ինչպես համաձայնագրերի կողմերի, այնպես էլ տարբեր միջազգային մեխանիզմների հետ, ամեն դեպքում իրավական երաշխիքները և համաձայնագրի առկայությունը շատ ավելի լավն են, քան նրանց բացակայությունը, և սա է այս հակամարտությունը լուծելու ճանապարհը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Միաժամանակ Մեդվեդևը հավելել է, որ չի գերագնահատի դրանք, «քանի որ կան բազմաթիվ պայմանագրեր, որոնք կնքվել են և չեն կատարվել»։