Ռուսաստանը բավականաչափ ուժ ունի մեր երկրի բոլոր լկտի թշնամիներին տեղ դնելու համար․ Մեդվեդև
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և միջուկային զենքի ամենահզոր պաշարների սեփականատերը, և թեև ոչ ոք չի սպառնում, զսպման ուժերի տեղափոխումը հատուկ զգոնության ռեժիմի կարող է սառեցնել ամենատաք գլուխները։
Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը RIA Novosti-ին և RT-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում ասել էր, որ «Ռուսաստանը բավականաչափ ուժ ունի մեր երկրի բոլոր լկտի թշնամիներին տեղ դնելու համար»։