Ավիացիան խոցել է Ուկրաինայի 117 ռազմական օբյեկտ․ ՌԴ ՊՆ
«Ռուսաստանի մարտական ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 117 ռազմական թիրախ». Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով, ոչնչացվել է վեց հրամանատարական կետ, երեք հրթիռային համալիրների տեղակայման կետ, մեկ S-300 զենիթահրթիռային համակարգ, ինը պահեստ՝ զենք-զինամթերքով, երկուսը վառելիքով, ինչպես նաև ստորաբաժանումների 92 հենակետեր»,- թվարկել է նա։