Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում հայերն իբր դիվերսիոն գործողություններ են իրականացրել
Մարտի 26-ի առավոտյան հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները մառախլապատ պայմաններում կիրառելով տեսանելիության նվազեցում, փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, որ ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում հայկական զինված խմբավորումների անդամները ստիպված են եղել նահանջել։
Նշվում է նաև, որ միջադեպի մասին տեղեկացվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը և ռուս-թուրքական միացյալ մոնիտորինգի կենտրոնին։