Դմիտրի Մեդվեդևը նշել է, թե Մոսկվան և Կիևը բանակցություններում ինչի՞ են ցանկանում հասնել
«Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների նպատակը պարզ է՝ Ռուսաստանի համար դա այն արդյունքների ամրագրումն է, որոնց ուղղված են ռազմական գործողությունները, Ուկրաինայի համար՝ առաջին հերթին որպես պետություն պահպանելը և հետագա զարգացումն ապահովելը»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է РИА Новости-ն։
Մեդվեդևը հավելել է. «Ինչ էլ ասեն, սրանք այն օրենքներն են, որոնք բաժանում են մարդկանց ըստ ազգության»։
«Կան մի շարք այլ դիրքորոշումներ, որոնց հասնելը Ռուսաստանի Դաշնությունը ճիշտ է համարում»,- ասաց նա։