Շառլ Միշելին ուղղված նամակում Իլհամ Ալիևը խոսել է նաև Հայաստանի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական նամակում նշել է, որ բարձր է գնահատել Շառլ Միշելի ներդրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև տրանսպորտային և հաղորդակցական կապերի կառուցման գործում։
Ալիևը նամակում խոսել է նաև Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների մասին։