Մահվան ելքով վրաերթ՝ Մուսալեռ գյուղում. Toyota Camry-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ մարտի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 62-ամյա Սամվել Ստեփանյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.am-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, այնուհետր վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Վարորդը, ում ինքնությունը պարզվում է, ենթարկվել է սթափույան փորձաքննության. եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։