Ռուսական տեխնիկան մտել է Սլավուտիչ քաղաք
Ռուսական տեխնիկան մտել է Սլավուտիչ քաղաքի տարածք։
Նախօրեին հաղորդվել էր ռուսների կողմից քաղաքը գնդակոծելու մասին, որոնք, ըստ ականատեսների, արդեն ներթափանցել էին Սլավուտիչ, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։ Սակայն հայտնի չէր, թե արդյոք նրանք ներխուժել են տեղական ինքնակառավարման մարմինների շենք։
Հարյուրավոր քաղաքացիներ առավոտյան բողոքի ցույց են անցկացրել քաղաքի կենտրոնում՝ պարզելով Ուկրաինայի մեծ դրոշը։