Ռուսաստանն ունի իր ապագան, իր դիրքը, իր հպարտությունը․ Մեդվեդևը խոսել է Ռուսաստանի մասին
Ռուսաստանը շատ նշանակալից երկիր է իր հպարտությամբ, իր խնդիրներով և հնարավորություններով, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ռուսաստանը գրավում է իր տեղը: Այս տեղը նրան վիճակված է պատմությամբ և, եթե կուզեք, Տեր Աստծո կողմից… Եվ Ռուսաստանն ունի իր ապագան, իր դիրքը, իր հպարտությունը, իր ուժը, իր հնարավորությունները, իր խնդիրները, հետևաբար մենք ինչ-որ մեկի կողքին չենք, մենք մենակ ենք, մենք մեծ, շատ նշանակալից և շատ լավ երկիր ենք»,- ասել է նա։