Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել
«Ուժը Հայրենյաց» Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Այն ինչ կատարվեց և կատարվում է սահմանին ինձ համար անսպասելի չէր։
Նրանք ովքեր անակնկալի եկան ստիպված եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ ինչպես 90-ականների պատերազմն ավարտվեց ժամանակավոր հրադադարով, այնպես էլ 44-օրյա պատերազմին ժամանակավորապես դադար տրվեց` արտաքին մի շարք գործոնների ազդեցությամբ։ Ի՞նչ արեցինք մենք այս ընթացքում` ոչինչ։ Մենք ոչինչ չարեցինք ոչ առաջին և ոչ էլ վերջին պատերազմից հետո։ Այսօր նորից զոհեր ունենք և կունենանք այնքան ժամանակ քանի դեռ չենք գիտակցել, որ մեր հայրենիքի ուժը` մեր միասնության մեջ է։
Եթե ուզում ենք ունենալ Հայաստան` պարտավոր ենք ժամ առաջ միավորվել ու գործել, հակառակ դեպքում` վաղը, մեկ ամիս անց, մեկ տարի անց, քսան տարի հետո պատերազմն անխուսափելի է լինելու, իսկ հայրենիքի կորուստը` իրականություն։