ՌԴ-ն ընդունեց, որ Արցախն Ադրբեջան չէ, զարգացումը լինելու է Աբխազական ու Հարավային Օսեթիայի ճանապարհով, թանկ գին ենք վճարելու, բայց նպատակը արդարացնում է միջոցները. Վահե Գրիգորյան
ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը և պահանջեց թշնամուն վերադառնալ իր սկզբնական դիրքերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը:
«Սրանով իսկ ՌԴ-ն ընդունեց, որ Արցախը ադրբեջան չէ, քանի որ մի պետություն չի կարող երկրորդին հորդորել իր պետության տարածքում զորքը այս կամ այն կողմ տանել:
Սրա զարգացումը լինելու է Աբխազական ու Հարավային Օսեթիայի ճանապարհով, թանկ գին ենք վճարելու, բայց նպատակը արդարացնում է միջոցները:
Ռուսաստանը սրանով ապացուցեց, որ դաշնակից է ոչ միայն Հայաստանին, այլև առհասարակ Հայությանը:
Հուսով եմ, որ գոնե սրանից հետո թշնամու հակառուսական գործակալական ցանցը լեզուն ատամների հետևում կպահի:
Ցտեսություն»: