Բայդենին քննադատել են Պուտինի հասցեին հնչեցրած խոսքերի համար
ԱՄՆ Տեխասի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ հանրապետական Մայքլ Մաքքալը սադրանք է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Այս մասին գրում է TACC-ը:
«Այս խոսքերը շատ սադրիչ ազդանշան էին Պուտինի համար։ Մենք այնքան էինք անհանգստանում նրան չսադրելու համար, որ նույնիսկ չկարողացանք (կործանիչներ-Gazeta.ru) «МиГ»-եր ուղարկել Ուկրաինա։ Այս խոսքերը, ես կասեի, նույնիսկ ավելի սադրիչ են, քան «МиГ» ուղարկելը»,- ասել է կոնգրեսականը։
Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ին կենտրոնանալ ոչ թե սադրիչ հայտարարությունների և դրանց հետագա քննարկման, այլ Կիևին ռազմական տեխնիկա տրամադրելու վրա։