ԱՄՆ-ի գործողությունները նպաստում են պատերազմի երկարացմանը. ամերիկացի պաշտոնաթող բարձրաստիճան դիվանագետ
Ամերիկացի պաշտոնաթող բարձրաստիճան դիվանագետ Չաս Ֆրիմանը ասել է, որ Միացյալ Նահանգները չհայտարարված պատերազմ է մղում Ռուսաստանի հետ Ուկրաինայում՝ աշխարհում իր հեգեմոնիան պահպանելու համար։ Այս մասին նա գրել է The Gray Zone տեղեկատվական պորտալի համար իր հոդվածում, որից հատվածներ մեջբերում է РИА «Новости» գործակալությունը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունները Ռուսաստանի Դաշնությանը այլ ելք չթողեցին, քան ուժի կիրառումը։
«Ինձ թվում է, որ այն ամենը, ինչ հիմա անում է ԱՄՆ-ը, ոչ միայն չի նպաստում ռազմական գործողությունների դադարեցման արագացմանը և ինչ-որ փոխզիջման հասնելուն, այլ ընդհակառակը, ուղղված է պատերազմի երկարացմանը»,-նշել է հեղինակը: