Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու շուրջ բանակցությունները դրական և կառուցողական են եղել. Հուլուսի Աքար
«Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու շուրջ թուրքական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները դրական և կառուցողական են եղել»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է CNN Turk-ը։
Նա նշել է, որ բանակցություններ է վարել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։
«Հետո երկու անգամ պատվիրակություններ ուղարկեցին Թուրքիա, այս պատվիրակությունները հանդիպեցին, զրուցեցին մեր պատվիրակությունների հետ։ Պատվիրակությունների միջև բանակցությունները շատ դրական և կառուցողական էին։ Պատվիրակության անդամները՝ ամերիկացիները, ասացին, որ այստեղ մեր աշխատանքն ու պահանջները տրամաբանական են, և իրենք իրենց աջակցում են»,- ասաց նա։