Սև ծովում ռուսական նավեր են նկատվել
Սև ծովի փակ տարածքում ռուսական նավեր են նկատվել, այսօր կեսօրին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
Գլխավոր շտաբի կարծիքով՝ Ռուսաստանն այդպիսով կարող է նոր հրթիռային հարվածներ պատրաստել Ուկրաինայի տարածքում։
«Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի նավային կառուցվածքը առաջադրանքներ է կատարում Սև ծովի և Ազովի օպերատիվ գոտիների որոշակի հատվածներում։ Որոշ նավեր մտել են փակ տարածք՝ հավանաբար Ուկրաինայի տարածքում թիրախներին հրթիռային հարվածներ հասցնելու նպատակով», - ասված է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։