Ռուսաստանը գազն անվճար չի մատակարարի. Պեսկով
Եթե եվրոպական երկրները հրաժարվեն ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով, ապա հաստատ վառելիքը անվճար չենք մատակարարի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Коммерсант-ը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը դեռ չգիտի, թե ինչ միջոցներ կձեռնարկի, եթե Եվրոպան հրաժարվի գազի դիմաց վճարել ռուբլով։ Սակայն, ըստ նրա, այս դեպքում Ռուսաստանը հաստատ անվճար գազ չի մատակարարի Եվրամիությանը։
«Այն, որ մենք անվճար գազ չենք մատակարարելու, պարզ է։ Դա կարելի է ասել բացարձակ վստահությամբ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը, Կենտրոնական բանկին և «Գազպրոմին» հանձնարարել էր մինչև մարտի 31-ը «անբարյացակամ երկրների» հետ գազային հաշվարկները փոխանցել ռուբլով։ Այս որոշումն ընդունվել է կառավարության մարտի 23-ի նիստից հետո։