Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը. Գարիկ Սարգսյանը հայտարարություն է տարածել
Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը: Ձեր կողմից տրված ամեն մի քվեն շատ կարևոր և պարտավորեցնող է, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր ավագանու թիմով անելու ենք առավելագույնը` ձեր բոլոր սպասումներն արդարացնելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանը:
«Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին։
Այժմ, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։
Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն և ամենայն բարիք։
Աստված պահապան մեր երկրին, մեր զինվորին և մեզ բոլորիս»,- գրել է Սարգսյանը: