Ես՝ Մանուշ Սահակյանս, լինելով Զորիկ Շահրամանյանի մայրը, միշտ բարձր եմ պահում իմ որդու թափած արյունը
Արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված զինվոր Զորի Շարհամանյանի մայրը` Մանուշ Սահակյանը ֆլեշմոբ է նախաձեռնել` արձագանքելով իր և իր նման շատ մայրերի անունը շահարկողների անհիմն հայտարարություններին։
Նա նշել է, որ չի ներում դավաճանությունը, երբեք չի ընդունել որևէ հրավեր ու սեղան չի նստի դավաճանների հետ։
Մանուշ Սահակյանը մասնավորապես նշել է.
#Ֆլեշմոբ
Ես՝ Մանուշ Սահակյանս, լինելով Զորիկ Շահրամանյանի մայրը, միշտ բարձր եմ պահում իմ որդու թափած արյունը, քանի որ տղես արյունը թափեց հանուն հայրենիքի, մեր սուրբ Արցախում։
Ես չեմ ների ոչ մի դավաճանի, չեմ նստի նրանց հետ մի սեղանի, ու ոչ ոք իրավունք չունի իմ անունս շահարկել ոմն (...) մայրերի ցանկում։
Ես երդվել եմ պատվով, անունով ու թասիբով պահել իմ որդու անունը: