ՌԴ-ի և Բաքվի երկխոսությամբ Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծմանը սպասելը քաղաքական միամտություն է․ Հայկ Մամիջանյան
Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական երկխոսության միջոցով Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծմանը սպասելը քաղաքական միամտություն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը` խոսելով Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին:
«Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ վերահսկողության մեծ տոկոսը փոխանցվել է Թուրքիային։ Ուստի միամտություն է կարծել, որ Ղարաբաղում իրավիճակը կարող է լուծվել ռուսական և ադրբեջանական կողմերի երկխոսության հիման վրա»,-նշեց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ իրական պատասխանները կարող են հայտնվել միայն Մոսկվայի և Անկարայի միջև բանակցությունների արդյունքներից հետո, որոնք սարի հետևում չեն։
«Ղարաբաղում արդեն կասկածներ չունեն, որ Հայաստանի իշխանությունները վերջնականապես լվացել են ձեռքերը: Հայաստանի իշխող վերնախավի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ միայն թոզ փչելու համար են՝ ոչ ավելին»,- ասաց Մամիջանյանը: