Ռամզան Քադիրովն ասել է, որ Մարիուպոլ քաղաքի ազատագրմանը շատ ժամանակ չի մնացել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն ասել է, որ Մարիուպոլ քաղաքի ազատագրմանը «նացիստական ավազակախմբերից» «շատ ժամանակ չի մնացել»։
Telegram-ում տեղադրելով Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում չեչեն զինվորականների գործողությունների տեսանյութը՝ նա գրել է, որ ռուս զինվորականները «տուն առ տուն ազատագրում էին Մարիուպոլը»։
Մարտի 24-ին Քադիրովը հայտարարեց Մարիուպոլի վարչակազմի շենքի ազատման մասին։