Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Երկար հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Տարածաշրջանում զարգացումների ընթացքը տանում է նրան, որ Հայաստանը այս իշխանությունների «շնորհիվ», ցավոք, քիչքիչ կորցնում է իր սուբյեկտայնությունը և վերածվում աշխարհաքաղաքական մանրադրամի։ Եթե Արցախյան երկրորդ պատերազմից առաջ որևէ մեկը կանխատեսեր հայկական կողմի համար դրա ծայրահեղ ծանր արդյունքները, ապա նրան ոչ ոք լուրջ չէր ընդունի։

Այսինքն, հանրության մեջ վտանգի ու սպառնալիքի գիտակցումը չի եղել համապատասխան մակարդակի։ Իսկ եթե հանրությունն ընդհանրապես առավել խորը գիտակցում ունենար, թե երկարաժամկետ հեռանկարում ինչպիսի հետևանքներ կարող են լինել՝ ի վնաս Հայաստանի, միգուցե իրավիճակն այլ լիներ։ Իսկ այն դեպքում, երբ հանրությունը խորքային առումով ըմբռներ տեղի ունեցող իրադարձությունները, տեսարանները մի կողմ թողնելով՝ կոնկրետ պահանջներ կդներ իշխանության առաջ, իսկ եթե իշխանությունները չկարողանային այդ խնդիրները լուծել, ապա նրանք ստիպված կլինեին հեռանալ։ Ուստի հանրային ընկալման ու հանրային գիտակցության հետ կապված այս հարցը արմատական և համապարփակ վերլուծության կարիք ունի։ Խնդիրն այն է, որ իրական անվտանգության ու բարեփոխումների փոխարեն իշխանափոխությունից հետո հանրությանն են հրամցվել միայն տեսարաններից բաղկացած «անվտանգությունն» ու «փոփոխությունները»։

Եվ մարդիկ, օրինակ՝ տեսնելով նոր գնված ինքնաթիռների ֆոնին Փաշինյանի նկարները, մտածել են, թե իրենք ավելի անվտանգ երկրում են ապրում, թե նախկինները թալանել են, իսկ «փրկիչ» Նիկոլը ինքնաթիռներ է գնում, բոլորիս անվտանգությունն է ամրապնդում։ Միևնույն ժամանակ, վտանգի շուրջ հանրային զգոնության թուլացմանն է նպաստել կեղծ խաղաղասիրական քարոզը, որը մինչ օրս էլ շարունակվում է։

Այս քարոզչությունը մի օրվա գործ չէ, տարիներ շարունակ տարբեր շրջանակներ ու դրսի ՀԿ-ներից սնվող ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ փորձել են արմատավորել այն մտայնությունը, թե Արցախը բեռ է, իսկ Թուրքիայից ու Ադրբեջանից սպասվող սպառնալիքն ուղղակի չափազանցված է, քանի որ նրանց հետ համագործակցելու դեպքում նույնիսկ հնարավոր է զարգանալ։ Իհարկե, չենք ասում, որ պետք է ընկնեինք հակառակ ծայրահեղության մեջ և ռազմատենչություն քարոզեինք, պարզապես անհրաժեշտ էր մարդկանց զգոնությունը բարձր մակարդակի վրա պահել, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը հասկանար, թե կոնկրետ ինչ վտանգներ պետք է սպասել, ինչպես կարելի է օգտակար լինել երկրի անվտանգությանը և տնտեսությանը, այլ ոչ թե երբ պատերազմն արդեն սկսված լիներ, անկազմակերպվածությունը գերիշխող դառնար, ու երկրի ղեկավարը ուղիղ եթեր դուրս գար և փորձեր ինչ-որ կերպ կամավորական ջոկատներ ձևավորելու հրահանգներ տալ ու ուղղորդել։

Մեկ այլ կարևոր հարց է նաև հակառակորդի ունեցած տեխնիկական, ռազմական հնարավորությունների վերաբերյալ նախօրոք տվյալներ ունենալը, մշակելը և, դրան համապատասխան, եզրահանգումներ անելն ու ռազմավարություն մշակելը։ Օրինակ՝ Թուրքական «Bayraktar TB2» անօդաչուների հարցը շատ է քննարկվում, բայց մի՞թե հնարավոր չէր դրան հակադրող միջոցներ ունենալու մասին մտածել պատերազմից առաջ։ Այս ԱԹՍ-ների կիրառման ու տեխնիկական բնութագրերի մասին տեղեկություն կարելի էր ստանալ դեռևս 2018 թվականի աշնանը, երբ թուրքական լրատվամիջոցները սկսեցին գրել, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում դրանք ձեռք բերելու նպատակով։ «Bayraktar TB2»-ների բնութագրերի մասին կարելի էր տեղեկանալ, քանի որ դրանք լայնորեն կիրառվում էին Սիրիայում և Լիբիայում։

Թերևս իրավիճակը սթափ չգնահատելու արդյունքում է, որ այս հարցն անտեսվեց իշխանությունների կողմից, և միայն պատերազմի ընթացքում այդ տիպի ԱԹՍ-ների խոցումից հետո է հայկական կողմն այն ուսումնասիրում՝ հասկանալով, որ Թուրքիան դրանք հավաքելու համար տարբեր երկրներից գնված պահեստամասեր ու դետալներ է ձեռք բերում, որից հետո մեր ուժերը կենտրոնացնում ենք, որպեսզի արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունները պահեստամասեր չվաճառեն կամ կառավարությունները թույլ չտան։ Ստացվում է, որ «խաղաղության դարաշրջանն» ուղղակի ուտոպիա է, իսկ գոյատևելու միակ ելքը ժամանակակից պահանջներին համապատասխան անվտանգության համակարգ կառուցելն է։

Սակայն ժամանակի կորուստը աշխատում է ի վնաս մեզ, քանի որ ներկա պայմաններում իրադարձությունները և տեխնոլոգիական զարգացումը շատ արագ են առաջընթաց ապրում, ու հետ չմնալու համար անհրաժեշտ է շարժվել առկա միտումներին համապատասխան։ Բայց գործող իշխանությունների պաշտոնավարման պայմաններում մեր հանրային օրակարգը լցված է երկրորդական ու ոչ հրատապ հարցերով, աղով, ծխախոտով, սնդիկային ջերմաչափով, այնինչ երկար հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, քանի որ դրանից հետո ուշքի գալն ավելի մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում