Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ինչո՞ւ գյուղում ապրող մարդու կյանքն ավելի հաճախ պետք է սահմանափակվի տնից վարելահող տանող ճանապարհով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վեդիում ընտրություններ էին: Ընտրությունների ընթացքի ու արդյունքների մասին շատ է գրվել, այդ թվում՝ Վեդիի: Ընտրությունները մարդկանց համար կյանքի մի փոքրիկ «շտրիխ» են, թեպետ, եթե քաղաքական ուժերի դիտանկյունից նայենք, դրանք միտված պիտի լինեն այնպիսի իշխանություններ ձևավորելու (համապետական, թե ՏԻՄ), որ թեթևացնեն մարդկանց հոգսերը: Սակայն, որպես կանոն, այդպես չի լինում, առավել ևս գյուղական բնակավայրերում: Գյուղում խնդիրները բազմաթիվ են` ոռոգման ու խմելու ջուր, հողի մշակում, որից գյուղացին չի հրաժարվում, քանի որ գիտի` իրեն կերակրողը հողն է:

Բայց հողի հետ աշխատանքը շատ է բարդացել, քանի որ ամեն ինչ կրկնակի է թանկացել: Մեկ օրվա ընթացքում հասցրեցինք շփվել մարդկանց հետ` անմիջականություն, հոգատարություն, ինչ-որ համեղ բան հյուրասիրելու ցանկություն, չէին ուզում քաղաքից եկածները վատ տպավորությամբ հեռանային Վեդիից: Երբ մոտենում և ընտրողներին հարցնում էինք, թե ինչ ակնկալիք ունեն ընտրություններից, բոլորը խոսքները մեկ արած, կարծես նույն տանից դուրս եկած, պնդում էին` հույս ունենք, որ լավ է լինելու, քվեարկել ենք դրա համար: Բայց, միևնույն ժամանակ, հասկանում էինք, որ ընտրությունն իրենց համար հերթականն է. այնքան այդպիսի ընտրությունների են մասնակցել, քանի-քանի թեկնածուի անկեղծորեն հավատացել և վստահության քվե տվել, իսկ արդյունքում մնացել կոտրած տաշտակի առջև:

Շատերն են ընտրել իրենց խղճի կամոք, քանի որ քվեախցիկում մնացել են միայնակ թղթի կտորի հետ, որն իրենց երեխաների ապագան է` ապահովված կյանքը, խաղաղությունը, կրթությունը, ամեն ինչը: Ոմանք վստահել են ծանոթ-բարեկամին, որն ասել է, թե այս կամ այն թեկնածուն լավ է աշխատելու, ընտրել են, չի աշխատել, բայց հետո, չգիտես, թե ինչու, անհասկանալի ու անընդունելի պատճառներով նորից ձայն են տվել նույն մարդուն: Այս մարդիկ ընտրելու տարիների փորձ ունեն: Այս մի ընտրությունն էլ կանցնի, ու նույնիսկ ամենալավատեսների աչքերում է կարդացվում, որ գիտեն՝ մեկ է՝ հետո կրկին մենակ է մնալու, մթերման սեզոնին ճանապարհներ է փակելու, թանկ գնով պարարտանյութ և սերմացու է գնելու, կամ էլ ձեռքը թափ է տալու, դադարի հող մշակել և անասուն պահել, իսկ հետո...ամենավախենալուն հետոն է: Մի ընտրատեղամասում քվեարկելուց հետո դուրս եկած պապիկը նայեց տեսախցիկին ու ասաց` «բա ուրիշ օր ինչի՞ չեք գալիս մեր գյուղ», ու հեռացավ:

Սրտիս իր խոսքերը չնստեցին, երևի թե իր ասածը դեռ շատ երկար չեմ մոռանալու: Տպավորություն էր, թե մեզ էլ` լրագրողներիս համեմատեց քաղաքական այն գործիչների հետ, որոնք գյուղն ու գյուղացուն և, առհասարակ, մարդուն հիշում են միայն ընտրությունների ժամանակ, այսինքն՝ միայն որպես ընտրող: Ամեն դեպքում առաջին տպավորությունը հենց այդպիսին էր: Մենք պարբերաբար անդրադառնում ենք գյուղին, զանգահարում, զրուցում մասնագետների հետ: Բայց համաձայն ենք` գյուղին ու գյուղատնտեսությանն անդրադառնալ՝ գոնե մեկ լիարժեք օր արևի տակ չանցկացնելով և նրանց աշխատանքը չտեսնելով, մարդկանց հոգսերը սեփական աչքերով չտեսնելով, ճիշտ չէ: Ազնիվ լինենք ինքներս մեզ հետ` պապիկը գուցե ճիշտ էր: Եվ պատահական չէ, որ շատ տեղերում մարդկանց մոտ մի տեսակ մենակության զգացողություն կա, ի վերջո, բարի խոշոր աչքերով պապիկի խոսքերը նաև դրա ապացույցն էին: Կանանցից մեկն էլ հետաքրքրվեց, թե իր խոսքը «որտեղով կարող է նայել», ասացինք, որ տան երիտասարդները համացանցում կգտնեն նյութը, կինն արձագանքեց. «Տանը ջահել չունենք, բոլորը գնացել են, մենակ ենք մնացել: Մի տղաս 1990 թ.-ին գնաց, մյուսն էլ՝ հետո, ու մնացին էնտեղ աշխատելու, հիմա երկուսով ենք»,-ասաց` նկատի ունենալով իրեն ու ամուսնուն:

Ու այդ պահերին ես հասկանում` քաղաքականություն, ընտրություններ և էլի շատ հարցեր այնքան երկրորդական են, երբ ամեն ինչի կենտրոնում մարդը չէ: Քիչ ենք խոսում մարդկանց մասին, նրանց խնդիրներին անդրադառնում այն դիտանկյունից, որն այդ պահին արդիական է, բայց մարդը նորից մնում է իր հոգսերի հետ մեն-մենակ: Չենք հարցնում` այդ դաշտում աշխատեցիր, մեջքդ կորացրեցիր, եկար տուն ու մեկ բաժին համեղ ու տաք ճաշ կերար, իսկ հետո՞… Ինչո՞ւ գյուղում ապրող մարդու կյանքն ավելի հաճախ պետք է սահմանափակվի տնից վարելահող տանող ճանապարհով, ինչո՞ւ պիտի բերքը ձեռքին ժամերով կանգնի գործարանի բակում, որ իր ապրանքը մթերեն, իր աշխատանքի դիմաց մի կերպ գումար ստանա, որը հաջորդ տարի կրկին բերք է դառնալու:

Ինչո՞ւ տանից վարելահող տանող ճամփից երբեմներբեմն գյուղի մարդը չպիտի թեքի քայլերը ու մի լավ տեղ գնա` աչքը նոր բան տեսնի, սիրտը նորից սկսի թրթռալ: Ինչո՞ւ ենք զարմանում, երբ ասում են, որ այս հողից բացի մեր աչքն այլ բան չի տեսել: Իսկ գյուղի կոլորիտն այլ է, մարդիկ էլ են ուրիշ` ավելի ջերմ ու հոգատար, գուցե նաև այն պատճառով, որ քաղաքաբնակների պես անվերջ չեն շտապում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: