Թուրքիան, Իսրայելը և ԱՄՆ-ն բանակցություններ են վարել Իրաքյան Քրդստանից Թուրքիայի տարածքով Եվրոպա գազ հասցնելու համար
Թուրքիան, Իսրայելը և ԱՄՆ-ը բանակցություններ են վարել Իրաքյան Քրդստանից Թուրքիայի տարածքով Եվրոպա գազ հասցնելու համար, Reuters-ին տված հարցազրույցում ասել են պաշտոնյաները։
«Ուկրաինայի վերջին իրադարձությունների ներքո՝ Թուրքիայի մասնակցությամբ EastMed գազատարի նախագծի շուրջ համագործակցությունը կարող է նվազեցնել կախվածությունը ռուսական գազի մատակարարումից: Այնուամենայնիվ, քանի որ նախագիծը հեռու է իրագործումից, Պարսից ծոցը ԵՄ-ի համար միակ իրատեսական և գործնական տարբերակն է։ Թուրքիայի տարածքով Իրանից և Քաթարից բնական գազի մատակարարումներն այս փուլում կենսունակ սցենար է, որում Թուրքիան կենսական դեր է խաղում»։