Պետք է հարմարվել նոր իրականությանը. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը գոյություն ունի ոչ բարեկամական իրականության մեջ, իրեն զգում է «պատերազմի մեջ» տնտեսության և առևտրի ոլորտում, երկիրը պետք է հարմարվի նոր պայմաններին։
«Մենք պետք է հարմարվենք նոր պայմաններին։ Ցավոք, այս պայմանները բավականին անբարյացակամ են։ Նրանք թշնամաբար են տրամադրված մեր դեմ։ Մենք Ռուսաստանում զգում ենք, որ պատերազմի մեջ ենք։ Արևմտյան Եվրոպայի երկրները, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, նրանք պատերազմ են մղում մեր դեմ առևտրի, տնտեսության, մեր ունեցվածքը խլելու, մեր միջոցները խլելու, մեր ֆինանսական հարաբերությունների արգելափակման մեջ։ Պետք է հարմարվել նոր իրականությանը»,- ասել է Պեսկովը ամերիկյան PBS հեռուստաալիքին։