Պուտինն ու Մակրոնը այսօր նորից հեռախոսզրույց կունենան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է երեքշաբթի օրը կրկին զրուցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անն-Կլեր Լեժանդրը։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ զրույցի ընթացքում Մակրոնը մտադիր է, մասնավորապես, քննարկել Մարիուպոլից բնակիչների տարհանման հարցը։