Ստամբուլում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Արախամիան և Վլադիմիր Մեդինսկին Ստամբուլում առանձնազրույց են ունենում։
Այս մասին հայտարարել է ուկրաինական կողմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ պատվիրակությունների ղեկավարները խոսում են «բանակցային գործընթացի հիմնարար դրույթների» մասին։