Գյումրին կարող է կին քաղաքապետ ունենալ. «Հրապարակ»
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլավարը մահացել է
Շոգն առաջին անգամ կարող է տապալել «Տուր դը Ֆրանս»-ի փուլերը. կազմակերպիչները պատրաստվում են էքստրեմալ եղանակինՓաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր․ Րաֆֆի ԱսլանյանԱլեն Սիմոնյանի «վերջին դասը» եւ անորոշ ապագանԱյսօր շատ շոգ կլինի. նոր ցիկլոն է գալիս. Սուրենյանն առաջիկա 5 օրվա կանխատեսում է արել (տեսանյութ)Ինչու է գնդապետ Մալոյանը հայտնվել Քննչական կոմիտեի տեսադաշտում. «Հրապարակ»Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում. «Հրապարակ»13 հազարով այս տարի քիչ են եղել. «Հրապարակ»Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»ԱՆ փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը
Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչներըՀայաստանի չեմպիոնը պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահի հետ«Ամենազզվելին վարչախմբին արդարացնող «ինտելեկտուալներն» են»․ ՎարդանյանԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել էՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելՊիկֆայայի Սուրբ Աստվածածին վանքում կվերսկսվեն կիրակնօրյա Սուրբ պատարագներըՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-նՌուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակՈւռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովումԳագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակԴամասկոսում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է վեցիԷդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել էՎենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակների տակ ութ օր անցկացրած տղամարդունԿայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան համաժողովըՎայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցությունըԱրմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի վաղըԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներիցԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակըԵԱՏՄ-ում առաջարկվել է ստեղծել միասնական տվյալների բազա արդյունաբերության համարԵԱՏՄ–Չինաստան. համագործակցության զարգացման նոր հեռանկարներՊաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերըԱլեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, չգիտեի, որ ԱԺ խոսնակ չի դառնալու (տեսանյութ)«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերըՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ ՄանավազյանինՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԲաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն ԱդրբեջանինՏավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերումՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՃիշտ համարեցի, որ պաշտոնավարման ավարտին գամ և Ձեզ շնորհակալություն հայտնեմ․ Սիմոնյանը՝ Խաչատուրյանին«Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի»․ կոռեկտ չէ ընդդիմությանը խորհուրդ տալ տեսախցիկի առաջ․ Շարմազանով (տեսանյութ)Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարել է և Գագիկ Խաչատրյանի որդիներին կալանավորելու որոշում կայացրել
Տնտեսություն

Ձեր իշխանության բազմաթիվ անդամներ նախկին «թալանից» փայ են ստացել, որ աչք փակեն մնացած «թալանի» վրա... ոչինչ մի ասեք, սուսուփուս զբաղվեք թուրքական լոբբինգով

Մեդիափորձագետ, աղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, որում ասված է

Բաց նամակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին

Հարգելի պարոն Սուքիասյան

Դուք Աժ ամբիոնից հայտարարում եք, որ 30 տարի թալանել են:
Իհարկե թալանել են, պարոն Սուքիասյան: Բայց ձեր այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ, օրինակ, թալանած փողերով Մոնումենտում կառուցված տունը վաճառվի և «մարսվի»: Որպես նվեր ընդունեց Ծաղկաձորի հյուրանոցը, որպեսզի մնացածը հաջողությամբ մարսվի:

Ավելին, ձեր իշխանության բազմաթիվ անդամներ, որոնց ես և Դուք ճանաչում ենք տասնյակ տարիներ, և այդ տարիների ընթացքում փաբերում բացառապես պարտքով էին գարեջուր խմում..., այսօր «բուրժուական» խրախճանքների մեջ են հունաստաններում, բալիներում և եվրոպաներում:

Այս պարագայում, իրավունք ունե՞մ ես կասկածելու, որ 3-4 տարում հարստացած, թանկարժեք տներ և մեքենաներ ձեռք բերած, այդ տղաներն ու աղջիկները նախկին «թալանից» փայ են ստացել, որպեսզի աչք փակեն մնացած «թալանի» վրա:

Եվ վերջապես կարծում եմ, որ թալան էր նաև այն, որ ՀՀ բոլոր վարորդներին ստիպում էին, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի մեջ պարտադիր «ագնետուշիտել»(կրակմարիչ) լինի, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» ներկրի այդ կրսկմարիչները և «օրինական» հարստանա:

Թալան էր նաև այն, որ ՀՀ բոլոր օբյեկտների տերերին ստիպում էին, որ յուրաքանչյուր խանութի կամ սրճարանի դիմաց պարտադիր լապտերներ լինեն, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» ներկրի այդ լապտերները և «օրինական» հարստանա:

Թալան էր նաև այն, որ անձնագրերը փոխելու առաջին տարվա ընթացքում ՀՀ բոլոր քաղաքացիները ստիպված էին միայն մեկ տեղ լուսանկարվել, որովհետև «պասպորտ սեղանները» միայն այդ լուսանկարչատան նկարներն էին ընդունում, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» «օրինական» հարստանա:

Այս ամենը գրեցի, որ հաջորդ անգամ ճշմարտությունը կիսատ չասեք..., եթե ուզում ժողովրդի հետ կիսվել, կիսվեք մինչև վերջ... կամ ոչինչ մի ասեք, պարզապես սուսուփուս զբաղվեք թուրքական լոբբինգով:

Դա Ձեզ մոտ շատ լավ է ստացվում:

Ամենայն հարգանքով՝ Կարեն Քոչարյան