ՌԴ ԱԳՆ են կանչվել Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի դեսպանները
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ՝ կապված այս երեք երկրներից ռուս դիվանագետների արտաքսմանը ռուսական պատասխանի հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էստոնիան և Լատվիան պերսոնա նոն գրատա են հայտարարել ընդհանուր առմամբ վեց ռուս դիվանագետի, չորսը վտարվել է Լիտվայից։
ՌԴ ԱԳՆ-ն այնուհետ հայտարարել է, որ ռուս դիվանագետների այս «անհիմն վտարումներին համապատասխան պատասխան կտրվի»։